8 մարտի 2019 - 14:52 AMT
ՎիվառոԲեթը խաղարկում է Բոսնիա Հերցեգովինա-Հայաստան հանդիպման տոմս

Եթե չգիտեք՝ ինչ նվիրել կանանց մարտի 8-ի առթիվ, օգնության կհասնի ՎիվառոԲեթի տոնական մրցույթը:

Ձեր կողակիցը հանկարծակի կսկսի սիրել ֆուտբոլ, իսկ դուք նրանց միամսյակին հաճելի անակնկալ կանենք:

Այսպես, տոնական նվերը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ նույն ինքնաթիռով ուղևորություն դեպի Բոսնիա և Հերցեգովինա, որի մայրաքաղաք Սարաևոյի «Ստադիոն Գրբավիցա» մարզադաշտում մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:

Մրցույթին կարող են մասնակցել 21 տարեկանը լրացած և Շենգենյան վիզա ունեցող անձինք, որոնք պետք է կատարեն հետևյալ պայմանները՝ հավանել Vivarobet էջը, միայն Public եղանակով կիսվել հղմամբ սեփական էջում․ էջի գլխավոր նկարը պետք է լինի անձնական լուսանկար, էջն ունենա առնվազն 50 ընկեր և մեկ տարվա պատմություն:

Հաղթող կճանաչվի հրապարակմամբ կիսված և ամենաշատ like ստացած 1 մասնակից, ով կատարած կլինի վերոնշյալ բոլոր պայմանները։

Մրցույթը կամփոփվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։