Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա 9 մարտի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։ «Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ այն պայքարում է, որ ծախսերը նվազեցնեն, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ընկերությունն իրականում կարող է հեղափոխություն գործել մեր ավիացիայում, կարող է ամբողջ շուկան փոխել։ Եթե Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա ինչպես Եվրոպայից դեպի Հայաստան, այնպել էլ Հայաստանից էլ դեպի Եվրոպա»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկյանը: Ռևազյանը նշել է՝ Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է. «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարողա թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |