Մասկի տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Ատլանտիկ օվկիանոսում

Մասկի տիեզերանավը հաջող վայրէջք է կատարել Ատլանտիկ օվկիանոսում

PanARMENIAN.Net - Բազմակի կիրառման Crew Dragon տիեզերանավի կապսուլան հաջող վայրէջք է կատարել Ատլանտիկ օվկիանոսում: Այդ մասին հայտնում է NASA-ն իր Twitter-ի էջում:

Սա Crew Dragon-ի առաջին փորձնական թռիչքն էր: Տիեզերանավը կառուցվել է Իլոն Մասկի SpaiceX ընկերության կողմից NASA-ի պատվերով: Այն ուղեծիր էր դուրս բերվել Falcon 9 կրիչ հրթիռով Քանավերալ հրվանդանից:

Տիեզերանավն ավտոմատ ռեժիմով կցվել է Միջազգային տիեզերակայանին մարտի 3-ին և 5-օրյա համատեղ թռիչք իրականացրել: Մարտի 8-ին այն դուրս է եկել ուղեծրից՝ անջատելով ոչ հերմետիկ բեռնատար հատվածը, որից հետո մթոնոլորտի թանձր շերտերում բացվել են կապսուլայի պարաշյուտներն ու այն փափուկ վայրէջք է կատարել Ֆլորիդայի արևելյան ափի մոտ, հայտնում է «Վեդոմոստին»:

Տիեզերանավում անձնակազմի փոխարեն սկաֆանդրով մանեկեն էր տեղադրված, որին անվանել էին Ռիփլի՝ «Օտարը» ֆիլմաշարի հերոսուհու պատվին:

Հունիսին նախատեսվում է ևս մեկ փորձարկում, որից հետո տիեզերանավը հուլիսին կուղարկվի տիեզերք արդեն անձնակազմով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---