Վթար ՌԴ-ում. ՀՀ քաղաքացիներ են զոհվել

Վթար ՌԴ-ում. ՀՀ քաղաքացիներ են զոհվել

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին` ժամը 11:00-ին, ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Բախվել են Nissan Teana և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՃՏՊ-ի հետևանքով Nissan Teanna մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը տեղում մահացել են, իսկ մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

Մահացել են Ռ. Բաղդասարյանը՝ 1978թ. ծնված, և Մ.Օվնիկյանը՝ 1982թ. ծնված, իսկ Կ.Հովեյանը՝ 1983թ. ծնված, տեղափոխվել է հիվանդանոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---