11 մարտի 2019 - 10:26 AMT
Մարտի 12-ին թվային հեռուստահեռարձակումը ժամանակավոր կդադարեցվի

Մարտի 12-ին թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի:

Ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի` մարտի 12-ին՝ ժամը 01.00-ից 07.00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: