11 մարտի 2019 - 10:44 AMT
Միջադեպ` Ադրբեջան-Իրան սահմանին. Կա զոհ և վիրավոր

Միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Սահմանապահները հայտնաբերել են Իրանից մոտեցող զինված մարդկանց, որոնք «չենթարկվելով ադրբեջանցի սահմանպահների պահանջներին ու նախազգուշական կրակոցներին», կրակ են բացել:

Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են, հայտնում է Haqqin.az-ը: