2 սեպտեմբերի 2002 - 22:57 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՍՍԻ-ԴԵ-ՄՈՒԼԻՆՈ ՔԱՂԱՔԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Ֆրանսիայի Իսսի-Դե-Մուլինո քաղաքը մտադիր է համագործակցել Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է այդ քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին: Նրա խոսքերով, դա հնարավոր է դարձել Հայաստանում տնտեսական կայունության հաստատումից հետո: Ինչպես տեղեկացրել է Սանտինին, քաղաքապետարանը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության ներգրավել աշխարհահռչակ «Wave.com» ընկերությունը: