Հուլիսի 27-ին 76-ամյա տարեկան հասակում մահացել է լորդ Ռասսել-Ջոնսթոնը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի լորդ Դեւիդ Ռասսել-Ջոնսթոնը մահացել է հուլիսի 27-ին ոսկրամկանների քաղցկեղից 76-ամյա հասակում: «Սա թախծոտ օր է արդարության, խաղաղության եւ մարդասիրության բոլոր պահապանների համար: Լորդ Ռասսել-Ջոնսթոնը հեռացավ խորը հետք թողնելով այն եվրոպացիների սրտերում, ով նրա հետ ծանոթ լինելու պատվին էր արժանացել: Մենք հավերժ կպահենք մեր հիշողության մեջ նրա կրքոտ նվիրվածությունը Եվրոպայի միասնությանն ու ընկերություն անելու ընդունակությունը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հուլիսի 28-ին, խորը սուգ հայտնելով Ռասսել-Ջոնսթոնի մահվան կապակցությամբ: «Մենք կորցրեցինք խոշոր խորհրդարանական գործչի, ով հավատում էր մեծ Եվրոպայի գոյությանը, որտեղ բոլորը կօգտվեն ժողովրդավարության պտուղներից, մարդու իրավունքներից եւ օրենքի գերակայությունից»,- նշել է գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---