Էրդողան. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մեղսակից է Քրդական աշխատավորական կուսակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կարծում է, թե Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) մեղսակից է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, որոնց հետեւանքով զոհվել են, առնվազն, 17 մարդ եւ 154-ը` վիրավորվել: ՔԱԿ-ը նման մեղադրանքները ժխտում է: Ըստ Էրդողանի, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները կապված են Թուրքիայի ՌՕՈՒ-ի գործողությունների հետ, որոնք հարվածներ են հասցրել ՔԱԿ-ի գրոհայինների 12 օբյեկտներին Իրաքի հյուսիսում»: Նախօրեին Գյուգորեն թաղամասում հնչած երկու պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ: Պայթյունները հնչել են 10 րոպեի տարբերությամբ: Առաջին պայթյունն այնքան էլ հզոր չի եղել, սակայն մարդիկ շտապել են այդ շրջան` օգնելու համար վիրավորներին: Երկրորդ պայթյունի հետեւանքով, որը առաջինից շատ ավելի հզոր էր, տուժել են մեծ թվով մարդիկ: Երկրորդ պայթուցիկ սարքը գտնվել է աղբարկղում: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը համոզված է, որ պայթյունի պատճառը թուրք ծայրահեղականների կազմակերպած ահաբեկչությունն էր, հաղորդում է ՌԲԿ-ն:



ՔԱԿ-ը զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար 1984թ. ի վեր: Բախումների արդյունքում այդ ընթացքում տարածաշրջանում զոհվել է շուրջ 40 հազար հոգի: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական խմբավորում: Վերջերս թուրքական բանակը ոչնչացնում է քուրդ գրոհայիններին ոչ միայն իր տարածքում, այլ նաեւ հարեւան Իրաքի սահմանամերձ շրջաններում, որտեղ գտնվում են նրանց ճամբարները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---