Հակաուռուցքային որոշ դեղերի գները նվազել են

Հակաուռուցքային  որոշ դեղերի   գները նվազել են

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է նվազեցնել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները:

Նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:

Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)` հերսեպտին 440մգ.-ի նախկին գինն է 590,000, նոր գինը` 530,000, ավաստին 100մգ.-ի նախկին գինը՝ 152,000, նոր գինը` 105,000, ավաստին 400մգ.-ի նախկին գինը` 598,500, նոր գինը` 410,000:

«ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---