ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Ադրբեջան մեկնող հայազգի ՌԴ քաղաքացիներին այդ երկրում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին:

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այն անձանց մուտքը երկիր, անկախ քաղաքացիությունից, որոնք անմիջական կամ անուղղակի պատկանելություն ունեն հայ ազգին: Դա պատճառաբանվում է նման անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմի բազմաթիվ դիմումները Ադրբեջանին այդ երկիր ժամանող ՌԴ քաղաքացիների ազգային պատկանելության հատկանիշով խտրականության անթույլատրելիության մասին, անտեսվում են:

«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս հաշվի առնել բոլոր հավանական ռիսկերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ հայազգի քաղաքացիները պարբերաբար խնդիրներ են ունենում Ադրբեջան ժամանելիս: Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկիր, կամ ձերբակալում են արդեն երկրի տարածքում: ՌԴ ԱԳՆ-ն արդեն մոտ 3 տարի է չի կարողանում լուծել Ադրբեջանում 2016-ին կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելուհարցը: Նրան մեղադրում են խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, արտադրելու, պահելու և տարածելու մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---