TABC-ը ողջունում է Իրանի առաջարկությունը` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Առաջին անգամ է, որ տարածաշրջանի երկրներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներրը հանդես են գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության օգտին: Այդ մասին հայտարարել է Գործարարների հայ-թուրքական խորհրդի (TABC) նախագահ Քահան Սոյակը: «Մենք ողջունում ենք Իրանի առաջարկությունը` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է նա, հաղորդում է Anatolia News Agency-ն:



Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին առաջարկել է իր միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Սահմանը երկու երկրների միջեւ Թուրքիան փակել է 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով: ՀՀ-ն առաջարկում է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, Թուրքիան պահանջում է ճանաչել սահմաններն ըստ 1921թ. Մոսկովյան պայմանագրի, դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված արշավը: Հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին միասին դիտելու 2010թ. աշխարհի առաջնության Երեւանում կայանալիք ֆուտբոլային ընտրական խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավանաքականների միջեւ: Աբդուլլահ Գյուլը դեռեւս չի արձագանքել հրավերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---