ՀՀ պատանի ծանրորդներն արծաթ և բրոնզ են նվաճել ԱԱ-ում

ՀՀ պատանի ծանրորդներն արծաթ և բրոնզ են նվաճել ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը: Երկամարտում Կարապետյանը գրանցել է 305 կգ (137+168) արդյունք, իսկ Ղահրամանյանը՝ 304 կգ (134+170):

Չեմպիոնի կոչումը նվաճել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Յուսեֆ Ալոթմանը՝ 307 կգ (136+171):

Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ծանրորդները Լաս Վեգաս են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---