Վրաստանը բարձրացրել է դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման գինը «Գազպրոմի» համար13 մարտի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ ավարտվել են, շուտով համաձայնագիր կստորագրվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նաթիա Տուրնավան: «Բանակցություններն ավարտվել են մեր օգտին: Տարանցման գինը բարձրացել է»,-ասել է նա: «Տարանցման գինը, որը մեզ վճարում է ՌԴ-ն, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը նվազել..Սա այն դեպքը չէ, որ ինչ-որ մասնավոր բիզնես կարող է հետաքրքրվել այդ այլընտրանքով»,-ասել է Տուրնավան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Նա հավելել է, սակայն, որ չի կարող ասել, թե հատկապես որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է: Ըստ Տուրնավայի, «Գազպրոմի» հետ 2-ամյա պայմանագիր կկնքվի, որը կգործի 2019-2020թթ.: Մինչև 2016թ. «Գազպրոմը» տարանցման դիմաց գազով էր վճարում Վրաստանին: 2016-ից «Գազպրոմը» փոխեց այդ մոտեցումը, Վրաստանը ստիպված եղավ համաձայնվել նոր պայմաններին: Ընդդիմությունը մեղադրում էր Վրաստանի իշխանություններին, որ դա կնպաստի ռուսական ընկերության ներթափանցմանը վրացական շուկա, և բացի այդ, Վրաստանի եկամուտը տասնյակ միլիոնավոր դոլարներով կնվազի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |