Վարկանիշ. Երևանը կյանքի որակով առաջ է Թբիլիսիից և Բաքվից13 մարտի 2019 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշն ըստկյանքի որակի: Երևանը վարկանիշում 170-րդն է՝ առաջ անցնելով հարևան երկրների մայրաքաղաքներց: Թբիլիսին 187-րդն է, Բաքուն՝ 190-րդը: Վարկանիշը կազմելու համար մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը: Իրաքի մայրաքաղաք Բաղդադը վատագույնն է ճանաչվել աշխարհում: Բաղդադը վերջին՝ 231-րդ հորիզոնականում է: Մի փոքր ավելի լավ են գնահատել մասնագետները վիճակը Բանգիում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, որը 230-րդ տեղում է, և Եմենի մայրաքաղաք Սանայում, որը 229-րդն է, գրում է Lenta.ru-ն: Վերոնշյալներից բացի վատագույն քաղաքների տասնյակում են նաև Պորտ օ Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգո), Կինշասան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և Կոնակրին (Գվինեա): Հայտնի են նաև աշխարհի լավագույն քաղաքները բնակության համար: Դրանք են Վիեննան, Ցյուրիխը, Վանքուվերը, Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևն ու Բազելը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |