Ծառուկյան. Մարդիկ գնացել են հեղափոխության, որ կրճատումների փոխարեն աշխատատեղեր բացվեն

Ծառուկյան. Մարդիկ գնացել են հեղափոխության, որ կրճատումների փոխարեն աշխատատեղեր բացվեն

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և մասնավորապես պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին, ասել է, որ մարդիկ գնացել են հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն:

«Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք, ասել ենք՝ այսօր եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, վարկի տոկոսների նվազեցում, հարկի պակասեցում լինի»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Ըստ նրա, խոսում են 10,000 մարդ կրճատելու մասին, «բայց այդքան չէ, 30 տոկոսը 90,000 է»:

«Մարդը գնացել է հեղափոխության, այսօր լիարժեք դնել-կրճատել, այդ մարդիկ գործազուրկ ո՞նց են մնալու: Թեկուզ 10,000 են ասում, բայց այդքան չէ, 30 տոկոսը 90,000 է, նրանց պետք է ապահովել աշխատանքով: Կրճատում են, թող մարդկանց աշխատանքով ապահովեն, աշխատավարձերը տան, մինչև լիարժեք աշխատատեղեր կլինեն, թե չէ մենք չենք կարող մասնակից լինել: Ժողովուրդը սպասել է, որ ավելի լավ պետք է ապրի, աշխատավարձերը բարձրանան: Այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է, նա չի մտածում լավ ապրելու մասին, մա մտածում է պարտքերն ու վարկերը փակելու մասին, որ հանկարծ փողոցում չմնա»,-ասել է Ծառուկյանը:

Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Նախատեսվում է մոտ 10,000 մարդ կրճատել: Մարզպետարանում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---