Իրանում իրավապաշտպան կինը մտրակի 148 հարված կստանա դատին հիջաբ չկրելու համար

Իրանում իրավապաշտպան կինը մտրակի 148 հարված կստանա դատին հիջաբ չկրելու համար

PanARMENIAN.Net - Իրանում դատարանը 10 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի է դատապարտել իրավաբան և իրավապաշտպան Նասրին Սոտուդեին ի հավելումն 5-ամյա ազատազրկման, որը նա արդեն կրում է: Այդ մասին AFP-ին է հայտնել նրա ամուսինը՝ Ռեզա Հանդանը:

Ըստ նրա, դատարանը Սոտուդենին 33 տարվա ազատազրկման է դատապարտել 7 մեղադրանքով, սակայն նա կրելու է միայն ամենաերկարը՝ 10-ամյա ժամկետը: Նախկինում իրավապաշտպանը 5-ամյա ազատզրկման էր դատապարտվել լրտեսության մեջ մեղադրանքով:

Սոտուդեի ամուսինը հայտնել է նաև, որ նրան մտրակի 148 հարվածի են դատապարտել դատական նիստին առանց հիջաբի ներկայանալու համար, գրում է Meduza-ն France 24-ի վրա հղումով:

Մարտի 11-ին Թեհրանի Հեղափոխական դատարանը հայտնեց, որ իրավապաշտպանը նաև 2 տարվա ազատզրկման է դատապարտվել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիին վիրավորելու մեղադրանքով, սակայն Հանդանը չի հաստատել դա:

Սոտուդեն ձերբակալվել է 2018-ի հունիսին: 2010-13թթ. նա կալանավորված է եղել հակապետական քարոզչության համար: Բանտում եղած ժամանակ Սոտուդեն Սախարովի անվան մրցանակ է ստացել:

55-ամյա Նասրին Սոտուդեն պաշտպանել է ընդդիմադիր ակտիվիստների շահերն Իրանում, այդ թվում այն կանանց, որոնք մասնակցել են հիջաբի պարտադիր կրման դեմ փողոցային ակցիաներին:

Իրանում 1979-ի Իսլմական հեղափոխությունից հետո կանանց արգելված է հանրային վայրերում առանց հիջաբի հայտնվել: Այդ կանոնը խախտելու համար ազատզրկում է նախատեսված կամ տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---