Պաշտոնյաները կշարունակեն հին կարգով հայտարարագիր ներկայացնել

Պաշտոնյաները  կշարունակեն հին կարգով  հայտարարագիր ներկայացնել

PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:

2017-ին նախորդ գումարման ԱԺ-ն ընդունել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենք, որի համաձայն` հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում և գործեր ընթացիկ տարվա հունվարի 1-ից։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, փաստացի այդ հանձնաժողովը չի ստեղծվել:

«Ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ ապված. օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն հայտարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, քանի որ այս տարվանից պետք է ներկայացվեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասել է նա։

Գործադիրն առաջարկում է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որպեսզի 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---