Նախագահ. Տարածաշրջանի հակամարտությունները և կարգավորման հիմքերը նույնական չեն

Նախագահ. Տարածաշրջանի հակամարտությունները և կարգավորման հիմքերը նույնական չեն

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Այդ մաիսն հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:

«Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։

«Արդյունավետ եմ գնահատում տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները։ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ», - ասել է ՀՀ նախագահը:

Նա նշել է, որ կարևորվել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը։

Վերջերս Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր. «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---