Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Կոռուպցիայի համար 1 տարում   470 պաշտոնյա է հետապնդվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները. նապորդ տարում ՀՀ իրավասու մարմինների վարույթում այդպիսի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ 500:

Դրանցից 1469-ով հարուցվել են քրեական գործեր:

2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017-ի կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից:

Ընդ որում՝ եթե 2017-ի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018-ին 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։ Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է:

2018-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629 մլրդ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․4 մլրդ դրամ) արդյունքը:

Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938 մլրդ դրամը, որը 2017-ի ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252 մլն դրամ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---