Ղարաբաղի հարցը պետք է տրամաբանական կարգավորման հասցնել դիվանագիտական ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Ռազմատենչ քարոզչությունը եւ պատմական փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանում սկսվել է 1980-ականներին: Արդեն մեկ անգամ Ադրբեջանը դիմել է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհին: Արցախի հարցը արդեն կարգավորվել է ուժային տարբերակով, այժմ պետք է հարցը հասցնել տրամաբանական կարգավորման դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Օհանյանը «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ամառային դպրոցի մասնակիցների հետ հանդիպմանը:



Օհանյանը նաեւ ասել է, որ Հայաստանի դիմաց կանգնած խոչընդոտների հաղթահարման ուղղություններին մեկը ժողովրդի միասնականությունն է: Նախարարի խոսքերով, վտանգի պահերին հայ ժողովուրդը միասնականություն է ցուցադրում, սակայն խաղաղ ժամանակը անարդյունավետ չի օգտագործում ապագա վտանգներին նախապատրաստվելու համար: «Աճող վտանգի պայմաններում միասնականության այլընտրանք չկա: Թուրքիան հայկական սահմանին մի հսկա բանակ է պահում, Բաքուն իրեն պարբերաբար թույլէ տալիս ռազմատենչ հայտարարություններ անել, խեղաթյուրում է պատմական փաստերը»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---