Քաղաքապետարան. Որոշումն անփոփոխ է, կօգնենք սրճարանատերերին զարգացնելու բիզնեսը այլ վայրում

Քաղաքապետարան. Որոշումն անփոփոխ է, կօգնենք սրճարանատերերին զարգացնելու  բիզնեսը այլ վայրում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը պատրաստկամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել Օպերային հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանատերերին զարգացնելու իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում «արդեն օրինականության սահմաններում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբրև թե 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են», - նկատել է նա։

Կարապետյանը գրել է նաև, որ օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից։

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։

Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---