Հայ-թուրքական սահմանին հսկայական եռագույն են կանգնեցրել

Հայ-թուրքական սահմանին հսկայական եռագույն են կանգնեցրել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկով տեղանքում հսկայական եռագույն է տեղադրվել: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ասել է Անիավանի վարչական ղեկավարը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

3x9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր:

«Այսօր կրկին հայ-թուքրական սահմանin, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց դրոշը: Եկեղեցու մոտ է կանգնեցված և ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երևում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ դրոշը կանգնեցրiնք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արևմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:

Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---