Սերժ Սարգսյան. Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը պետք է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյի հետ Ղրիմում ունեցած հանդիպմանն առաջարկել է աշխատել հայերի հինավուրց սրբությունը` Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:



«Ես առաջարկեցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին հանձնարարել մեր արտգործնախարարներին համատեղ քայլեր ձեռնարկել` ընդգրկելու համար Սուրբ Խաչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Նա նաեւ նշեց, որ Հայաստանն արդեն ունի նմանօրինակ հաջողություններ այդ ոլորտում: «Բոլորովին վերջերս Իրանում գտնվող երեք հայկական եկեղեցիներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Խաչը հայկական ամենանշանավոր պատմական հուշարձաններից մեկն է: Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգեւոր մշակույթի անբաժանելի մի մասն է, այլ նաեւ Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը», հայտարարել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---