Պետդեպ. Հեղափոխությունից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան14 մարտի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերվող հատվածում նշվել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: «Թավշյա հեղափոխությանը հաջորդած՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ համարվողների ազատ արձակումից հետո, Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան», - մասնավորապես նշվել է զեկույցում: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի անկախության խնդրին. նշվել է, որ դրա նկատմամբ հասարակական անվստահությունը շարունակում է պահպանվել: «Հեղափոխությունից հետո շատ դատավորներ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների ազատեցին: Համաձայն իրավապաշտպան խմբերի՝ այն, որ այդ քրեկան գործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, ցույց է տալիս, որ այդ մարդիկ ապրիլյան իրադարձություններից առաջ հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով», - ասվում է զեկույցում: Արձանագրվել է նաև, որ ապրիլյան իրադարձությունները «նկատելի դրական առաջընթաց են»։ «Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - ասված է զեկույցում: Նշվել է նաև, որ նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներու։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |