Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթին մասնակցելու համար հայտեր են ստացվել 17 ընկերություններից

PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել 17 ընկերություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:



Մասնավորապես, Franc Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), GEO (Անգլիա), M$A Tele2 AB (Շվեդիա), Knightsbridge International Telecommunications Holding (Ավստրիա), Aetos Consulting Limited (Անգլիա), Kalba International (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա),Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստանի Դաշնություն), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա): Ի դեպ, SALEM AGENCIES AND SERVICES CO. (SAS) եւ JGAG ընկերությունները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցել մրցույթին, սակայն չեն նշել, թե որ երկիրն են ներկայացնում:



«Մրցութային հանձնաժողովը 40 օրվա ընթացքում կհրապարակի նախաորակավորման փուլ անցած ընկերությունների անունները: Դրանից հետո եւս 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ: Երրորդ օպերատորի անունը հայտնի կդառնա դեկտեմբերին»,-ասել է Տոնոյանը:



Բջջային կապի երրորդ օպերատորին տրամադրվել են բջջային կապի հետեւյալ կոդերը` +374 (0) 55 եւ 374 (0) 95: Եթե իր գործունեության առաջին տարվա վերջում օպերատորը օգտագործի իրեն տրամադրած կոդերը 60 տոկոսից քիչ չափով, ապա ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն իրավունք ունի ետ վերցնել չօգտագործված համարները: Երրորդ միջնորդին հաճախություններ են տրամադրվել GSM-ում, ինչպես նաեւ երրորդ սերնդի ծառայությունների տրամադրման հնարավորությունը (3G), որ ներառում են տվյալների եւ ձայների հաղորդում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---