Հայաստանը գազ է արտահանել Վրաստան14 մարտի 2019 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ընթացքում Հայաստանից Վրաստան է արտահանվել մոտ 15 մլն խորանարդ մետր գազ։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, արտահանված գազի մաքսային արժեքը կազմել է մոտ $2.260 մլն: Այսինքն, 1000 խորանարդ մետրը վաճառվել է $150-ով։ Գազն արտահանվել է 2-րդ կիսամյակի ընթացքում։ Սա առաջին նման դեպքը չէ․ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ $6.2 մլն։ Այսինքն, Վրաստանը ՀՀ-ից 1000 խորհանարդ մետր գազը գնել էր մոտ $250-ով: 2 դեպքերում էլ, ըստ ամենայնի, ռուսական գազ է վերավաճառվել, քանի որ իրանական գազը ֆիզիկապես տարանցելու հնարավորություններ չկան։ Թեհրանն ու Երևանը բազմիցս քննարկել են իրականան գազը վերաարտահանելու տարբերակները։ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Գարեգին Բաղմանյանը հայտնել էր «Առավոտին», որ խոսքը ոչ թե ֆիզիկական տարանցման, այլ սվոփ-գործարքների մասին է, որի հետևանքով Հայաստանը փաստացի կստանա գազ Իրանից ու ռուսական գազը Վրաստանին կվաճառի։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |