Քաղաքապետն այցելել է ոստիկանների հետ քաշքշոցում վնասվածք ստսցած սրճարանի աշախատակցին (վիդեո)

Քաղաքապետն այցելել է ոստիկանների հետ քաշքշոցում վնասվածք ստսցած սրճարանի աշախատակցին

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ, այցելել է մարտի 14-ին Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշոցի հետևանքով վնասվածք ստացած Սվետլանա Հարությունյանին։

Նա բուժում է ստանում Առաջին համալսարանական կլինիկայում։

Քաղաքապետին ուղեկցել է Երևանի Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը Հարությունյանին աշխատանք է առաջարկել Համալսարանական կլինիկայում։

Մարությանը շուտափույթ ապաքինում է մաղթել Հարությունյանին։

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---