Վերջին 5 տարում առաջին անգամ Գազայից հարվածել են Թել Ավիվին

Վերջին 5 տարում առաջին անգամ Գազայից հարվածել են Թել Ավիվին

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Գազայի կողմից 2 հրթիռ է արձակվել Թել Ավիվի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ (ՑԱԽԱԼ): Նշվել է, որ սա առաջին գրոհն է Թել Ավիվի դեմ 2014-ից ի վեր: Ոչ ոք չի տուժել, ավերծություններ ևս չկան՝ հրթիռներից մեկն ընկել է ամայի վայրում, մյուսը՝ ծովը:

Հարվածից մի քանի ժամ անց Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները Twitter-ում հայտնեցին, որ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում, հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ռոնեն Մանելիսի, կատարվածն «անակնկալ էր» իրենց համար: «Չգիտենք, թե դա ով էր: Սակայն ՀԱՄԱՍ-ը գլխավոր ուժն է Գազայում և պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ այնտեղ կատարվում է»,-ասել է նա:

Իսրայելի նախարարների կաբիենտի անդամ, Նեթանյահուհի քաղաքականության հակառակորդ Նաֆթալի Բենեթը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ Իսրայելի հարավն արդեն մոտ 1 տարի է գնդակոծվում է Գազայի հատվածից: Նա պահանջել է վարչապետից ՀԱՄԱՍ-ի ջախջախման հստակ ծրագիր ներկայացնել:

Մարտի 14-ի գրոհը սաստկացրել է լարվածությունն Իսրայելում, որտեղ ապրիլի 9-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, մասնակցելու է նաև գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Նա գլխավորում է Իսրայելի կառավարությունը 2009-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---