Մոսկվայի «Արագվին» փակվել է «Տաշիրի» և Աբրահամյանի ընտանիքի միջև վեճի պատճառով15 մարտի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին, փակվել է: Այդ մասին տեղեկություն է հրապարակել ռեստորանի խոհարար Նուգզար Նեբիերիձեն: «Բարեկամներ, ինքս չեմ հավատում, բայց աշխատանք եմ փնտրում: Ռեստորանն այժմ, ցավոք, փակվել է»,-գրել է խոհարարը: «Այս պահի դրությամբ որոշվել է կասեցնել նախագիծը»,-հաստատել է տեղեկությունը «Տաշիր» ընկերության ներկայացուցիչը, որը կառավարում էր ռեստորանը, գրում է «Վեդոմոստին: Նշվում է, որ ռեստորանը փակվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության, որը կառավարում է ռեստորանը, և տարածքի սեփականատեր՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի ընտանիքի միջև տարաձայնությունների պատճառով: Մոսկվայում սովետական շրջանում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին» վերաբացվել էր 2016-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |