Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակվածներից մեկն պահունակին հայերեն գրություն է թողել15 մարտի 2019 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։ Դեպքի վայրից հրապարակած կադրերից երևում է, որ պահունակները «զարդարված» էին մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակները թվարկող գրություններով։ Դրանք հիշատակում են, Մասնավորապես, Միլոշ Օբիլիչին՝ (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ 1-ինին), 1683 թվականի Վիենայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացումում, և 1-ին աշխարհամարտին տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտը, որում ռուսները ջախջախեցին օսմանյան բանակն Էնվերի գլխավորությամբ։ Վերջին գրությունն արված է հայերեն։ Ուրբաթօրյա նամազի ժամանակ զոհվել է 40 մարդ, առնվազն 48-ը վիրավոր են։ Հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։ Հայտնի է, որ նրանք աջ ազգայնական հայացքների կրող են ու ոգեշնչվել են, մասնավորապես, Նորվեգիայում ահաբեկչություն իրականացրած Անդերս Բրեյվիկի գաղափարներով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |