Երթ՝ ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների15 մարտի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Անկախ կամավորականների ակումբը» մարտի 15-ին երթ է կազմակերպում ի աջակցություն Երևանի քաղաքապետարանի գործողությունների: Արդեն 2 օր է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որոնք ուղեկցվում են աշխատակիցների բողոքի ցույցերով, նաև որոշ միջադեպ եր են եղել ոստիկանների հետ: Մարտի 15-ի առավոտյան ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։ «Ժամը 14:00-ին, հավաքվում ենք հրապարակի թանգարանի մուտքի դիմաց: 14:30-ին շարժվում ենք դեպի Օպերա, Հյուսիսային պողոտայով: Աշխատում ենք մինիմալ նեղություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Օպերայի տարածքում ցույց ենք տալիս մեր աջակցությունը մեր սիրելի կենտրոն համայնքի թաղապետ պարոն. Մնացականյանին»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում: Կազմակերպիչները նշել են, որ երթը և աջակցությունը խաղաղ բնույթ է կրում, ուստի խնդրում են «սադրանքների չենթարկվել, չհայհոյել և հայհոյանքներին չպատասխանել»՝ հույս հայտնելով, որք նման դեպքեր չեն լինի: Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։ Կան վնասվածք ստացած մարդիկ, ցուցարարներից մի կին հիվանդանոցում է ոտքի կոտրվածքով: Jazzve ընկերության համասեփականատերը կոչ է արել մյուս սրճարաններին դադարեցնել ակցիաները, պայքարել իրավական հարթակում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |