Մալյանի գործով «Ռեստարտի» 2 անդամի առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել

Մալյանի գործով «Ռեստարտի» 2 անդամի առևանգման փորձի մեղադրանք է  առաջադրվել

PanARMENIAN.Net - Ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ «Ռեստարտի» անդամները փորձել են աղբարկղը նետել Նարեկ Մալյանին։ Նախաձեռնության ևս չորս անդամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---