Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 49-ի

Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 49-ի

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մարտի 15-ին մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Այդ մասին հայտնել է ոստիկանությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր 40 զոհի մասին:

Բուժօգնություն է ստանում հրազենային վիրավորում ստացած 50 մարդ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հարձակվողները եղել են 4-ը, որոնցից 1-ը՝ կին, նրանք ուղիղ եթեր են հեռարձակել սպանդի կադրերը։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթներում հնչած կրակոցներից հետո մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել, որոնք հայտնաբերվել են «տրանսպորտային միջոցներում»:

Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում կրակոցների ժամանակ մոտ 200 մարդ է եղել: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց ձեռնպահ մնալ մզկիթ գնալուց մինչ նոր հայտարարությունը:

Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը հայերեն գրություն է կատարել ավտոմատի պահունակի վրա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---