Զուրաբիշվիլին Երևանում դժգոհել է Աբխազիայի հայկական եկեղեցիների ենթակայությունից15 մարտի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված, հայտնում է «Վզգլյադը» Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա հղումով: Այդ հարցին Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նշվում է, «շատ կոշտ է անդրադարձել» ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Զուրաբյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումներում: Նշվում է, որ «Աբխազիայի հայկական եկեղեցիների վերաենթարկումը վրացական կողմն ընկալում է «որպես ՀԱԵ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում»: Նշվում է, որ Վրաստանի նախագահը «պահանջել է կաթողիկոսից փոխել այդ որոշումը, որպեսզի Աբխազիայի հայկական եկեղեցիները վերադառնան ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայությանը, «ինչպես դա եղել է պատմականորեն», կամ ենթարկել անմիջապես Գարեգին Բ-ին: Վրաստանի նախագահը հայտնել է ՎՈւԵ նմանատիպ դիրքորոշումը: Կողմերը համաձայնվել են գտնել հարցի ընդունելի լուծումը: Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահն Աբխազիայի հայկական եկեղեցիների փոխանցումը ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի իրավազորությանը համարել է «Վրաստանի տարածքային ամբողջականության շատ մեծ խախտում»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին, մտահոգիչ էր անվանել Վրաստանի նախագահի որոշ հայտարարություններ: «Բաքվում Ձեր արած որոշ ձևակերպումները մտահոգիչ են»,-ասել էր նա: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ևս կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին են վերադարձրել անկախությունը և «վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |