Հայաստանի արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է վերակառուցել գերատեսչության աշխատանքը, ելնելով այսօրվա ու վաղվա իրողություններից: «Մենք մտադիր ենք նոր վարչություն ստեղծել, որը ոիղղակիորեն աշխատելու է մամուլի եւ հասարակայնության հետ: Նոր վարչության նպատակը երկրի արտաքին քաղաքականության հարցերով օպերատիվ մեկնաբանություններ կատարելն է լինելու, եւ այն կսկսի աշխատանքը այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Նա նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 1-2 կայանալու է արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանների ամենամյա համաժողովը: «Այդ միջոցառման շրջանակներում դեսպանները երկրի բուհերում մի շարք դասախոսություններ կկարդան «Հայաստանն ու արտաքին աշխարհը» թեմայով»,- ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---