Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել![]() 15 մարտի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին, հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը: Հայցադիմումը ներկայացվել էր մարտի 1-ին ՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից: Ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայցի առարկայի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել: ![]() ![]() Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը» Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |