Ադրբեջանի ԶՈւ-ն Աղդամի ուղղությամբ ականանետ է կիրառել

Ադրբեջանի ԶՈւ-ն Աղդամի ուղղությամբ ականանետ է կիրառել

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը 60 մմ տրամաչափի ականանետով կրակել է Արցախի պաշտպանության բանակի Աղդամի՝ (Ակնա) կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Նա հայտնեց նաև, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի։

Ավելի վաղ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---