ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին ու ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:

Ներկայացնելով օրվա աշխատակարգը՝ ՊԲ հրամանատարը անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:

Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ:

ՊԲ հրամանատարը ուշադրություն է հրավիրել այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունն ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում, և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---