Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 2-րդն է Թուրքիայի վարկանիշային մրցաշարում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 2-րդն է Թուրքիայի վարկանիշային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում:

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայ լեռնադահուկորդները ոլորավայրէջքում հանդես են եկել նաև մարտի 17-ին: Մրցաշարի երկրորդ օրն ամենահաջողը հանդես եկել է Հարություն Հարությունյանը, որը գրավել է չորրորդ տեղը՝ առաջատարին զիջելով 5.24 վայրկյան: Երկրորդ օրը Ժիրայր Առաքելյանը գրանցել է 16-րդ արդյունքը, Աշոտ Կարապետյանը և Մայիս Եղիազարյանը չեն հատել եզրագիծը, իսկ Արսեն Ղազարյանը որակազրկվել է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---