Քրգործ թերթի դեմ. Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել

Քրգործ թերթի դեմ. Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ախաքննականա գաղտնիք հանդիսացող ցուցմունքից հատվածներ հարապարակելու համար, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Ծառայությունն ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:

Չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթը տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում հրապարակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---