Վերաքննիչ դատարանը Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը կքննի մարտի 18-ին18 մարտի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական նիստը կկայանա մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը: 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը:Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով, որ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առևերույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու, գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը նպաստելու և իր դատավարական շահերը արդյունավետ պաշտպանելու նպատակով միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունի: Ավելի վաղ համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտանլսման ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները քննարկում էին Մարտի1-ի գործը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |