Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերից մեկին հետմահու կպարգևատրեն սխրանքի համար

Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերից մեկին հետմահու կպարգևատրեն սխրանքի համար

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերից մեկին հետմահու կպարգևատրեն արիության համար՝ նա փորձել է զինաթափել ահաբեկչին: Նա Պակիստանի քաղաքացի էր: Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Twitter-ում:

«Պակիստանը հպարտանում է Միան Նաիմ Ռաշիդով, որը զոհվել է՝ փորձելով կանգնեցնել ռասիստական հայացքներով սպիտակամորթ ահաբեկչին: Նա կարժանանա պետական պարգևի»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ իշխանությունները պատրաստ են աջակցել գնդակահարության զոհերի ընտանիքներին, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երբ ահաբեկիչը մտել է Ան Նուր մզկիթը, Ռաշիդը ցատկել է ահաբեկչի վրա և փորձել է զինաթափել: Դրանից հետո նա սպանվել է: Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել է ահաբեկչության հետևանքով երկրի 9 քաղաքացու զոհվելու մասին :

Վերջին տվյալներով, Նոր Զելանդիայում կրկնակի ահաբեկչությունից 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---