«Բարսելոնան» Գրիզմանին է ուզում ձեռք բերել18 մարտի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր ստորագրել «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Կատալոնացիներն, որոնք մեկ անգամ արդեն փորձել են ձեռք բերել ֆուտբոլիստին, երկրորդ անգամ նման առաջարկով կդիմեն մադրիդյան ակումբին ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Միևնույն ժամանակ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Գրիզմանի ներկայացուցիչների հետ, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով: Ինքը ֆուտբոլիստը վստահ չէ ակումբում իր ապագայի համար, որը հերթական անգամ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում հաղթանակի համար: Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ., իսկ ֆուտբոլիստի համար հրաժարագինը 200 մլն եվրո է: Ընդ որում մինչև 2019-ի հունիսը նրան կարելի է ձեռք բերել 120 միլիոնով: Ընթացիկ խաղաշրջանում Գրիզմանը մասնակցել է «Ատլետիկոյի» կազմում 28 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ 2018-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում Գրիզմանը դարձել է աշխարհի չեմպիոն: Գրիզմանը համարվում է մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրա աշխատավարձը տարեկան հասնում է 20 մլն եվրոյի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |