31 հուլիսի 2008 - 23:34 AMT
ԵՄ. Ղարաբաղի բանակցությունները պետք է շարունակվեն հիմնային սկզբունքների հիման վրա
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հինգշաբթի Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: «Մենք քննարկեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի մեկին Մոսկվայում եւ համաձայնվեցինք, որ բանակցությունները պետք է շարունակվեն հիմնային սկզբունքների հիման վրա»,- հայտնել է Սեմնեբին լրագրողներին հանդիպումից հետո, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է Մոսկվայում օգոստոսի 1-ին: