Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի![]() 19 մարտի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի: «Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հավանություն է տվել մի նախագածի, որով Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին թույլատրվում է կառուցել քաղաքում Հայաստանի պատմության, մշակույթի և հիշողության թանգարան: Թանգարանը կկառուցվի Գուրուչագա փողոցում՝ Պալերմո շրջանի հայաբնակ թաղամասի հարևանությամբ»,-հայտնում է Արգենտինայում լույս տեսնող Estacao Armenia պարբերականը: Նշվում է նաև, որ թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա: Թանգարանին կից գրադարան կգործի: Արգենտինայում մեծ և ազդեցիկ հայ համայնք կա՝ մոտ 200,000 մարդ: Արգենտինահայերի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |