Ալիևը հետ է կանչել դեսպանին ԱՄԷ-ից սև խավիար գողանալու համար

Ալիևը հետ է կանչել դեսպանին ԱՄԷ-ից սև խավիար գողանալու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով հետ է կանչել ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովին, հայտնում է Haqqin.az-ը նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով:

Շիկարովը հայտնվել է սկանդալի կիզակետում՝ նրան մեղադրել են Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի ղեկավար Խալիֆ իբն Զայդ ալ Նահյանի համար նախատեսված նվերները գողանալու մեջ: Մասնավորապես, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է:

Բացի այդ, դեսպանին մեղադրում են դեսպանության ունեցվածքի յուրացման մեջ: Այժմ դեսպանատանը հատուկ հանձնաժողով է աշխատում, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը: Կասկածներ կան, որ գումարը յուրացվել է:

Մարտի 7-ի ԱԳ նախարարի հրամանագրով ԱՄԷ-ում Ադրբեջանի փոխդեսպան Լեյլա Սուլեյմանովան նշանակվել է Էմիրություններում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա կկատարի պարտականությունները մինչև նոր դեսպանի նշանակումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---