Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքում. Անցորդներ են տուժել

Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքում. Անցորդներ են տուժել

PanARMENIAN.Net - Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքում անցորդների ուղղությամբ:

Փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել: Մեկը 18 տարեկան է, մյուս երկուսը՝ 23: Երիտասարդները վիրավորվել են ոտքերից և մեջքից: Նրանց հոսպիտալացրել են, հայտնում է Lenta.ru-ն NBC New York-ի վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել արևելյան Հարլեմում, Մանհեթենի շրջաններից մեկում: Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել հարձակվողին: Իրավապահները պարզում են՝ արդյոք կրակոցները կապված էին տեղի հանցավոր խմբավորումների հետ:

Դրանից մեկ օր առաջ անհայտ անձը կրակ էր բացել հոլդանական Ուտրեխտում: Տրամվայում հարձակման հետևանքով 3 մարդ է զհովել և 9-ը՝ վիրավորվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---