Փաշինյան. Զենքի նոր արտադրանքներ ունենք, որոնք հնարավոր է՝ սերիական արտադրության հանվեն

Փաշինյան. Զենքի նոր արտադրանքներ ունենք, որոնք հնարավոր է՝ սերիական արտադրության հանվեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ասել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում կարևոր նոր արտադրանքներ կան, որոնք առաջիկայում հնարավոր է՝ «սերիական արտադրության ռելսերի վրա դրվեն»:

«Դեռ 2018 թվականի մայիսից բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում ոլորտում: Մենք նախագծեր ունենք, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են և, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիապես զարգացման երկիր լինի ու մենք այդ ճանապարհով ենք գնում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե որևէ զինատեսակ ունենալու հարցի, այլ այն խնդրի վրա, որը ՀՀ ԶՈւ-ն ցանկանում է լուծել տվյալ զինատեսակի միջոցով:

 Ուշագրավ
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով