ՀՀ-ն պատրաստ է Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն19 մարտի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու և այդ երկրում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի փոխանակման հարցին: «Նախկինում պրակտիկա կար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը մեկ շաբաթվա ընթացքում սահմանը հատած մոլորվածներին վերադարձնում են, դա ընդհատվել է, երբ զինված մարդիկ մտել են մեր տարածք ու սպանություն արել», - ասել է Փաշինյանը: Փաշինյանը նշել է, որ պատրաստ ենք փոխանակել մոլորվածին մոլորվածի հետ: «Հիմա մենք էլ ունենք մոլորված, բայց սպանության համար դատապարտվածը չի փոխանակվի մոլորվածի հետ: Ադրբեջանի քաղաքացու մասով քննություն կարվի՝ պարզելու նա դիվերսանտ է, թե մոլորված: Այն մարդկանց պարագայում, որոնց գործողության ժամանակ մարդ չի տուժել, պատրաստ ենք փոխանակման հարցը քննարկել»,- ասել է վարչապետը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները Պեսկով․ Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ բանակցելիս քննարկել է «Զանգեզուրի միջանցքը» «Նախագահը յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է»,–ասել է նա |